Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան աղջկան՝ Ջանինային, մեղադրում է այն բանում, որ նա քրոջ հետ օգնել է Դիեգոյի նախկին կնոջը՝ Կլաուդիա Վիլյաֆանին, իրենից 3,8 միլիոն եվրո գողանալու գործում:
Պատմությունն այս սկիզբ է առնում 2015 թվից: Այն ժամանակ Մարադոնան մեղադրում էր միայն կնոջը, սակայն գործը բառերից այն կողմ չանցավ: Հիմա արդեն նա մեղադրում է իր աղջիկներին, որոնք հղացել են հանցավոր մեխանիզմն ու գումարը փոխանցել հարևան ՈՒրուգվայի բանկ: Ընդ որում՝ Մարադոնան նշում է, որ աղջիկները հանցավոր գործարքում միակամ են եղել իրենց մոր հետ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ